Իրանում ԱԹՍ–ներով հարձակում է կանխվել․ «Մոսադի» գործակալներ են ձերբակալվեր

Իրանական Fars գործակալությունը հայտնել է երկրի արևելքում իսրայելական դրոնների կանխված հարձակման և Իրանի և Աֆղանստանի սահմանին երեք «Իսրայելի հետախուզության գործակալների» (Մոսադ) ձերբակալման մասին: Ձերբակալվածները շուտով կտեղափոխվեն Իրան՝ քննչական գործողություններ իրականացնելու համար:

«Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարարության եւ «Թալիբանի» համատեղ գործողության ընթացքում երկու երկրների միջեւ լեռնային շրջաններում ձերբակալվել են Մոսադի երեք գործակալներ՝ Իրանի քաղաքացիությամբ… Մոսադի այդ երեք գործակալները ծրագրում էին Աֆղանստանի սահմանից կամիկաձե դրոններ արձակել Իրանի թիրախների ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել