Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսի տեսակի ծառեր են կտրել․ 34-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Նոյեմբերի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացիները հայտնել էին, որ Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսի տեսակի ծառեր են կտրում:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և պարեկները նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնականի բաժին են ներկայացրել Չարենցավանի 34-ամյա բնակչի։

Ոստիկանությունից հայտնում են՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել