Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 3-ին, ժամը 10։17-ին ահազանգ է ստացել, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1962 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդն արգելափակվել է բեռնատարի խցիկում:
Նշվում է, որ փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդին, հոսանքազրկել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։