Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից երեկ Իվանյանում ապօրինի ձերբակալված Մադաթ Բաբայանը 4 ամսով կալանավորվել է։
Նշենք, որ նոյեմբերի 2-ին տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, թե Բաբայանը իբր խոստովանել է, որ մասնակցել է «ադրբեջանցիների ցեղասպանությանը» և ցույց է տվել այն վայրերը, որտեղ անձամբ է թաղել ադրբեջանցիների դիերը։