ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 2-ին Տիգրան Պետրոսյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա: 53-ամյա վարորդը փորձել է պարեկներին փող տալ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: