ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ գյուղ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է սահմանամերձ Ծավ գյուղ։

Ինչպես տեղեկացնում են  Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, անդրադարձել նրանց հետաքրքրող հարցերին։

Ըստ աղբյուրի՝ այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է դպրոց, ծանոթացել ընդհանուր հարմարություններին և զրուցել աշակերտների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել