Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, որոշում է ստորագրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին արձակուրդ տրամադրելու մասին։
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 7 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 16-24-ը ներառյալ:
Ռոբերտ Ղուկասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը»,- նշված է որոշման մեջ: