Նարեկ Մալյանի պաշտպանությունը գանգատ է ուղարկել ՄԻԵԴ

Կալանքի տակ գտնվող ակտիվիստ Նարեկ Մալյանի պաշտպանությունը գանգատ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրել եմ գանգատ Նարեկ Մալյանի անունից, կապված 2019 թվականի մարտի 04-ին իր տան մոտ կատարված առևանգման փորձի քրեական գործի հետ: Հիշեցնեմ, որ Նարեկի վրա հարձակվել էին և փորձել առևանգել սորոսական Ռեստարտ կազմակերպության անդամները, ովքեր նպատակ էին հետապնդում վրեժխնդիր լինելու Մալյանից՝ նրանց հասցեին հնչեցված հայտարարությունների պատճառով: Հայտարարությունների հիմքում Ն.Մալյանը դրել էր այն հանգամանքը, որ կոնկրետ այդ սորոսական կառույցը ամեն ինչ անում էր Հայկական բանակը կազմաքանդելու համար: Ինչպես տեսանք, Ռեստարտը հաջողել է, իսկ Նարեկը հիմա կալանավայրում է: Հիշեցնեմ, որ սորոսականներին ապօրինաբար արդարացրել էր հետագայում ապօրինաբար պաշտոնից ազատված դատավոր Դավիթ Հարությունյանը»,- գրել է նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել