Վստահեցնում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայելու՝ արդարացնելու ձեր ակնկալիքները․ Սամվել Ղուկասյան

Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սամվել Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշմամբ վերանշանակվել եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել՝ ինձ վստահված այս պատվաբեր, բայց և պարտավորեցնող աշխատանքի համար։

Կենտրոն վարչական շրջանը ոչ միայն կենտրոնի բնակչի, այլև մեր բոլոր քաղաքացիների ուշադրությունն, աջակցությունն ու սերն է վայելում, ուստի եկեք մեր բոլորիս ջանքերը միավորենք՝ քաղաքամայր Երևանի կենտրոնն էլ ավելի բարեկեցիկ, բարեկարգ ու ջերմ դարձնելու գործում։

Հարգելի՛ պարոն քաղաքապետ, սիրելի՛ երևանցիներ, վստահեցնում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայելու՝ արդարացնելու ձեր ակնկալիքները։ Բոլորիս մաղթում եմ բեղումնավոր աշխատանք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել