Եթե չեմ սխալվում, տիկին Վիրաբյանն ունեցել էր ուշագնացություն, ճնշումն է բարձր եղել․ Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովում մասնակցում է  2024 թ. պետական բյուջեի քննարկմանը։

Նրան հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով կալանքի տակ գտնվող Տաթևիկ Վիրավբյանի առողջական խնդիրներին։

«Եթե չեմ սխալվում տիկին Վիրաբյանն ունեցել էր ուշագնացություն, մեր գործադիրի ֆունկցիան հետևյալն է, եթե մարդը գտնվում է մեր վերահսկողության տակ, շատ արագ արձագանքել և հենց անհրաժեշտություն էր ունեցել մեր բուժհաստատության ներկայացուցիչները տեղ էին հասել և ճնշումն է բարձր եղել, եթե ճիշտ եմ հիշում, բնականաբար բոլոր միջոցները ձեռնարկել են»,-ասաց Արդարադատության նախարարը։

Նա նշեց, որ ենթադրում է, որ այդ մարդիկ Գեղամ Նազարյանի քաղաքական թիմի անդամներն են և այդ պատճառով է, որ նա քրեաիրավական շղթան ներկայացնում որպես քաղաքական։

«Թույլ տվեք չհամաձայնել Ձեր գնահատականի հետ, և այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ շատ հաճախ մարդիկ մեղադրվելով կոռուպցիայի մեջ կամ զանգվածային անկարգություններ իրականացնելու մեջ, փորձում են, որպես պաշտպանական միջոց հենց իրենց կատարած ենթադրյալ հանցագործությունը փաթեթավորել որևէ քաղաքական մոտիվներով, որը ես չեմ գտնում, որ այդպես է»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել