Արցախի նախագահն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հոկտեմբերի 29-30-ը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյի, իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին ֆրանսիական «Reconquête» կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մարեշալի գլխավորած պատվիրակությունը։

Հանդիպման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Մարիոն Մարեշալը՝ կարևորելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումը։

Պատգամավորը շեշտել է, որ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբեջանը ցանկանում է բնաջնջել հայերին ու ոչնչացնել քրիստոնեության հետքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ագրեսայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել