Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Էջմիածնում, Տավուշի մարզի բնակավայրերում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մուշ, Նոյ թաղամասերի, Գագարինի, Ջամբուլի, Մեծարենցի, Ոսկանյան, Լենինգրադյան, Սեբաստիա, Շահումյան 16-րդ փողոցների բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի (ամբողջությամբ), Գեղանիստ բնակավայրի թիվ 25, 26, 27, 28, 29, 30 փողոցների, Ազատաշեն, Ղուկասավան բնակավայրերի մի հատվածի առանձնատների գազասպառողների, «Վեսպ Գազ», «Գազ Շեն» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, ջերմոցային տնտեսությունների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան թաղամասի, Գր.Լուսավորչի, Շահումյան, Կարճիկյան, Հայոց Բանակի, Իսի լե Մուլինո, Արարատյան, Բայրոնի, Լ.Ազգալդյան, Թորոս Ռոսլինի, Ռ.Եսայան, Տ.Մեծի փողոցների և նշված փողոցների հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։

Գյուրի-2 ԳԲԿ-ի գազատարների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզում գործող «Արբա», «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և Գյուրի-2 ԳԲԿ-ից սնվող այլ կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել