Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները: Այս մասին հայտնում է Trend-ը։
«Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և բարեկամության ճանապարհի քայլերից մեկն է:
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հնարավորություն ունեցան զրուցելու: Այս հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը», – հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։