Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը ծանր է

Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Արցախից  բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ինը՝ ծայրահեղ ծանր: «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Արցախի Հանրապետությունից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող բուժառուների վերաբերյալ տվյալները:

«Բուժհաստատություններում գտնվող 319 պացիենտ կա, որոնցից 117-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 14-ինը` ծայրահեղ ծանր։ Ուրախալի է, որ որոշակի դրական դինամիկա ունենք, կան անձինք, որոնց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են բաժանմունքներ, կան նաև դուրսգրումներ։ 5 երեխա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում»,– նշել է Ավանեսյանը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել