Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 15 աստիճով․ կգրանցվի բացասական ջերմաստիճան

Երևան քաղաքում` հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, 5-6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել