Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Հաագայի Արդարադատության միջազգային դատարան

Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան է դիմել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ` խնդրելով միջանկյալ միջոցներ կիրառել և վերահաստատել Ադրբեջանի պարտավորությունները, ասվում է դատարանի հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։

«Հայաստանի Հանրապետությունը, վկայակոչելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, երեկ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին»  կոնվենցիայի դրույթներին համապատասխան», – ասված է դատարանի հայտարարության մեջ:

ՀՀ–ն պահանջում է, որ Ադրբեջանը զերծ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղակի կամ անուղղակի ուղղված է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի տեղահանությանը կամ խոչընդոտում է իրենց տներ անվտանգ վերադառնալուն այն անձանց, որոնք տեղահանվել են ռազմական վերջին հարձակման ժամանակ, ներառյալ նրանք, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ պետություններ։ Միաժամանակ Ադրբեջանը պետք է թույլ տա նրանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, դա անել անարգել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել