Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում. Լավրով

Հայաստանում կա ոչ պետական կազմակերպությունների հզոր լոբբի, որ փորձում են խաթարել Ռուսաստանի ազդեցությունը երկրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն, որ Հայաստանում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում,  կան հզոր լոբբիներ, որ աշխատում են ի շահ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների, և այդ շահերը  Ռուսաստանի ազդեցությունը այնտեղ խաթարելն է, փաստ է։ Դրանք ներկայացված են   հասարակական կազմակերպությունների մի շերտով, որը ստեղծված է արևմտյան բազմաթիվ հիմնադրամների միջոցով: Այդտեղ շատ նման կազմակերպություններ կան»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք դրան վերաբերվում ենք որպես արհեստականորեն բորբոքված կրքերի։ Գիտենք, թե ով է շահագրգռված և ով է ղեկավարում: Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»,- հավելել է նախարարը:

«Եվ երբ հայ հասարակության մեջ քննարկումներ սկսվեցին ղարաբաղյան խնդրի համատեքստում Ռուսաստանի դերի մասին, Հայաստանի խորհրդարանի նախագահը չամաչեց հայտարարել, որ Ղարաբաղը ադրբեջանցուն տվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2020 թվականի նոյեմբերին։ Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում ասվում էր, որ Ղարաբաղը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և ենթադրվում էր, որ Ղարաբաղի կարգավիճակը հետաձգվում է ու կդիտարկվի ավելի ուշ»,– ասել է նա։

Ըստ ՌԴ արտգործնախարարի` երբ Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ Պրահայում ստորագրեց փաստաթուղթը` ճանաչելով Արցախը  Ադրբեջանի կազմում, Ռուսաստանին մեղադրելն անընդունելի է։

Տեսանյութը կարող եք դիտել մեր տելեգրամյան ալիքում։   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել