Զոհված քաղաքացիական անձանց մեջ կան նաև երեխաներ․ մահացած երեխաներից մեկի եղբայրը ծանր վիճակում է․ Արցախի առողջապահության նախարար

Ունենք մի քանի տասնյակ զոհեր, քաղաքացիական անձանց շրջանում կան նաև զոհված երեխաներ։ Զոհված երեխաներից մեկի եղբայրը ծանր վիճակում է, Արցախի Հանրային հեռուստաընկերությանն ասել է Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը։

Նա հավելել է, որ այսօր հաջողվել է Մարտունուց վիրավորներին տեղափոխել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, սակայն Մարտակերտից ծանր վիրավորներին ու զոհվածների աճյունները տեղափոխելու խնդիր ունեն։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել