Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացրել է մի շարք կրթական և իրազեկման ծրագրեր՝ կազմակերպված տարբեր թիրախային խմբերի համար:
Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից կազմակերպված, և Հանձնաժողովի աշխատակիցների մասնակցությամբ անցկացված հանդիպումներին և միջոցառումներին մասնակցություն են ունեցել շուրջ 912 հանրային ծառայողներ, որոնցից 152-ը՝ E-learning կրթական հարթակով վերապատրաստում անցածները, Երևան քաղաքի և մարզերի շուրջ 16 դպրոցների 70 մանկավարժներ և 23 ծնողներ, բուհերի, ՄԿՈՒ հաստատությունների և դպրոցների շուրջ 104 ուսանողներ և աշակերտներ: