Այսօր առավոտյան կարիճի խայթոցով Սպիտակի բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 45-ամյա մի կին՝ դաստակի 3-րդ մատի շրջանում կարիճի խայթոցի վերքով: Այս մասին հայտնում են Սպիտակի ԲԿ-ից։
Կնոջը ցուցաբերվել է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն: Վիճակը գնահատվում է բավարար: Ըստ կնոջ պատմածի՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ինքը ցանկացել է մտնել անասնագոմ, ձեռքը դրել է պատին՝ չնկատելով կարիճին։
«Հարգելի քաղաքացիներ, մեկ անգամ եւս հորդորում ենք լինել առավել ուշադիր, պահպանել անվտանգության կանոնները, ցուցաբերել զգոնություն, իսկ նմանատիպ դեպքերում անհապաղ դիմել մոտակա բժշկական կենտրոն՝ մասնագիտական հրատապ բուժօգնություն ստանալու»,-ասված է հայտարարության մեջ։