Եվլախում բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով. ներկա է նաև ռուս խաղաղապահ կոնտինգենտի պատվիրակը

Եվլախում ընթանում է Արցախի Հանրապետության պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

РИА Новости-ի թղթակիցը հայտնում է, որ բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով։

Ադրբեջանը ներկայացնում է խորհրդարանի անդամ Ռամին Մամեդովը, որին դեռ մարտին հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը լիազորություն է տվել Ստեփանակերտի հետ պաշտոնական շփումների համար։ Ներկա է նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատվիրակը։

Բաքուն առաջարկել է Արցախի հայերի վերաինտեգրումը Ադրբեջանի սահմանադրության հիման վրա։ Նախօրեին հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նույնպես հայտնել էր, որ կառավարությունը պատրաստել է տարածաշրջանի բնակիչների սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագիր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել