Որտե՞ղ պետք է գրանցել ՀԴՄ-ն

Օրենքով սահմանած կարգով ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպություններն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում գրանցման ենթակա ՀԴՄ-ն (ՀԴՄ-ները) և ՀԴՄ-ի անձնագիրը (անձնագրերը):

Հարկային տեսչությունը ՀԴՄ-ն և անձնագիրը (անձնագրերը) ստանալուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ի գրանցման հայտ` համաձայն N 10 ձևի: Ստորագրված հայտի մեկ օրինակը տրամադրում է ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությանը: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցման հայտն ստորագրելուց անմիջապես հետո կատարում է ՀԴՄ-ի գրանցում:

Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցումից հետո այն դրոշմակնքում է ինքնասոսնձվող դրոշմանիշով` 2 տեղից (հանդիպակաց): Դրոշմակնքված ՀԴՄ-ն և վերը նշված բնօրինակները վերադարձվում են կազմակերպություններին միաժամանակ նրանց տալով հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտի մեկ օրինակը, իսկ վերոնշյալ փաստաթղթերի պատճենները պահվում են հարկային տեսչությունում:

Օգտագործվող ՀԴՄ-ն նորով փոխարինելու դեպքում կազմակերպությունը, նախքան նոր ՀԴՄ-ի օգտագործումը, հարկային տեսչություն ներկայացնում է նոր ՀԴՄ-ն, դրա անձնագիրը, փոխարինվող (գրանցումից հանվող) ՀԴՄ-ն և դրա գրանցման քարտը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել