ՀՀ քաղաքացի չհամարվող և օտարերկրյա պետությունում գտնվող՝ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ՀՀ դատարան կանչված քաղաքացիական գործով հայցվորը, պատասխանողը, վկան, փորձագետը կամ մասնագետը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում օգտվում է ՀՀ օրենքներով սահմանված վկայի, փորձագետի, մասնագետի իրավունքներից:
ՀՀ-ում գտնվելու ժամանակ նրանց կողմից իրավախախտում թույլ տալու դեպքում վերջիններս ենթակա են պատասխանատվության այնքանով, որքանով թույլատրվում է համապատասխան միջազգային պայմանագրով: