Ադրբեջանական տեղեկատվական տիրույթը թեզ է տարածում, թե իբրև Հայաստանում զորահավաք է․ ադրբեջանագետ

Ադրբեջանական տեղեկատվական տիրույթը ինտենսիվ մի թեզ է տարածում, թե իբրև Հայաստանում զորահավաք է, ինչ-որ տեսանյութեր են տարածում թե իբրև մարդկանց հավաքագրում են, որ ուժով բացեն Լաչինի միջանցքը: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Նախ, Ադրբեջանը ինքն իրեն հակասում է, որովհետև բոլոր միջազգայիններին ասում էին միջանցքը բաց է, հիմա ասում են փակ է:

Հետո, ակներև է, որ իրենք արդեն քանի օր է, ակտիվ շարժեր, կուտակումներ են իրականացնում Արցախի ու ՀՀ-ի սահմանների երկայնքով, ինչը ուղեկցվում է տեղեկատվական գրոհներով: Հիմա ուզում են իրենց ագրեսիվ քայլերի տեղեկատվական շղարշը ապահովեն, դրա համար դաշտ են նետում ստահոդ լուրեր:

Ադրբեջանական իշխանամետ փորձագետների պնդմամբ, դրսից մեծ ճնշում է գործադրվում Ալիևի նկատմամբ՝ հերթական ագրեսիան զսպելու համար: Բայց, Ալիևը կարող է ռիսկի դիմել, հատկապես այն դեպքում, երբ ստանում է Թուրքիայի աջակցությունը:

Նյարդերի բարդ կռիվ է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր թիրախն էլ Սյունիքն է: Այդպես եղել է մեկ դար առաջ, երբ Նժդեհի գլխավորությամբ պահեցինք Սյունիքը, այդպես է հիմա:

Մի բան էլ ասեմ՝ գերբն ու հռչակագիրը կապ չունեն, հակառակորդներիդ ծրագրերը չեն փոխվել, դա է ամենակարևորը, որ պետք է հասկանալ:

Այս տեղեկատվական գրոհների պայմաններում խնդրում եմ ևս մեկ անգամ չտարածել անհասկանալի, հին տեսանյութեր, թվացյալ զորահավաքների մասին լուրեր, դրանով ոչ մեկին, բացի Ադրբեջանինց, օգուտ չեք տալիս»,-նշվում է գրառման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել