Ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ, կա վիրավոր ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամը 15։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել