ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել ս.թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:
Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը օգոստոսի 28-ին երեք հայ երիտասարդի են առևանգել Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից: Առաջինը առևանգել են Ալեն Սարգսյանին, ժամեր անց՝ ևս երկու երիտասարդի՝ Լևոն Գրիգորյանին, Վահե Հովսեփյանին: Նրանք երեքն էլ ուսանողներ են և Երևան էին գալիս ուսումը շարունակելու:
Արցախի տեղեկատվական շտաբը սա որակել է ցեղասպանական քաղաքականության շարունակություն, հերթական անգամ Բաքուն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Երիտասարդները Հայաստան էին տեղափոխվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Ադրբեջանի դատախազության հայտարարության համաձայն՝ ապօրինի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդները 10 օրով կալանավորվել են։