ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին ժամանակ տրամադրել առևանգված երեք երիտասարդների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել ս.թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:

Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը օգոստոսի 28-ին երեք հայ երիտասարդի են առևանգել Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից: Առաջինը առևանգել են Ալեն Սարգսյանին, ժամեր անց՝ ևս երկու երիտասարդի՝ Լևոն Գրիգորյանին, Վահե Հովսեփյանին: Նրանք երեքն էլ ուսանողներ են և Երևան էին գալիս ուսումը շարունակելու:

Արցախի տեղեկատվական շտաբը սա որակել է ցեղասպանական քաղաքականության շարունակություն, հերթական անգամ Բաքուն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Երիտասարդները Հայաստան էին տեղափոխվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

Ադրբեջանի դատախազության հայտարարության համաձայն՝ ապօրինի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդները 10 օրով կալանավորվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել