Մեկ րոպե լռությամբ հարգեցին Սոս Սարգսյանի հիշատակը

Մինչև Հայաստանի 2014 թ. պետական բյուջեի նախագծին անդրադառնալը` այսօր Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել է թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հիշատակը:

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստում որոշվել է, որ մեծանուն դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին՝ «Համազգային» պետական թատրոնում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-13:30-ը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, ժամը 14:00-ին՝ Կոմիտասի այգու պանթեոնում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել