Արցախցիների առևանգման հետ կապված այսօր Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Ադրբեջանցիների կողմից արցախցիների առևանգման առնչությամբ այսօր ժամը 21:00-ին տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր Լաչինի միջանցքի անցակետից երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը պղծելու» մեջ։

Նշվում է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվել, որտեղ հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի դրոշի նկատմամբ, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

Նշվում է, որ, հաշվի առնելով գործով մեղադրյալների տարիքը, Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում է, որ նրանք պետք է արտաքսվեն Հայաստան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել