«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավ են իրականացնում Նոր Նորք վարչական շրջանում։
Նրանց դիմելով՝ քաղաքացիներից մեկն ասաց՝ Զարուհի Փոստանջյանը քանի՞ երես ունի։
«Ես ունեմ մեկ երես և պայքարում եմ թուրքերի դեմ, Նիկոլի դեմ»,-արձագանքեց Զարուհի Փոստանջյանը։
Անդրանիկ Թևանյանը շեշտեց, որ անկախ նրանից, թե ով ինչ հայացքներ ունի, ամենից կարևորն է քաղաքացիների հետ շփումը։
«Անկախ նրանից, թե ով ինչ գաղափարական ուղղվածություն ունի, շատ կարևոր է, որպեսզի բոլորս միավորվենք, անկախ մեր հայացքներից։ Այսօր երկրի փրկության հարցն է դրված, այդ փրկության հարցը լուծենք։ Մենք այդ ծրագրով ենք մասնակցում»,-ասաց Թևանյանը։