«Խորը ծերության մեջ հայրս ու մայրս աշխատում են»․ Ծառուկյանը՝ Դատախազություն կանչվելու մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի հարցին՝ նշելով, որ այն շատ լուրջ է և ինքն իր շրջապատում չի ճանաչում որևէ մեկին, որը մտահոգված չլինի այդ պնդրով։

Գագիկ Ծառուկյանը օրեր առաջ հրավիրվել էր Գլխավոր դատախազություն։

«Հրավիրել են փաստաբանին, փաստաբանը գնացել է, ծանոթացել է, բոլոր նհրաժեշտ թղթերը ներկայացվել է, փաստերը, հիմքերը, բոլորն էլ լիարժեք կներկայացվեն»,-նշեց նա։

Դատախազություն էին հրավիրվել նաև Ծառուկյանի ընտանիքի անդամները։ Նա շեց, որ ինչքան հիշում է իր հայրն էլ, մայրն էլ աշխատել են, աշխատում են։

«Այո, մինչև այսօր, այս խորը ծերության մեջ նրանք աշխատում են։ Հայրս, ամեն առավոտ՝ ժամը 7-ին՝ տան դուռը բացում է, գնում է իր համար զբաղվելու, բերք ու բարիք ստեղծելու՝ իր թոռնիկների, իր բալիկների համար, մայրս էլ առավոտյան ժամը 9-ին գնում է իր գործերին, նա տնօրինում է մի քանի ոլորտներ, լարժեք արժանապատիվ պահում է, զարգացնում է, ամբողջ աշխարհին ներկայացնում է, լավ գործեր է կատարում, օգնում, ջակցում է։ Մեր ընտանիքում մեցծից մինչև փոքր աշխատում են։ Ապօրինի հարստացում․ դա ի՞նչ է նշանակում էլի, եթե ես գործարաններ եմ կառուցել, ցեխեր եմ կառուցել, մարդիկ աշխատում են, արտադրանք ենք տալիս, արտահանում ենք, մարդիկ արտագղթի ճանապարհից հետ են վերադարձել, որովհետև գործ ունեն, իրենց տունն են պահում։ Ես այս գործարանները վերցրել եմ քանդված, ավիրված վիճակում և ներդրումներ եմ արել»,-ասաց Ծառուկյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել