Հայտարարվում է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ընդունելություն-մրցույթ. գերակշիռ տեղերը կին դիմորդների համար են

Ներքին գործերի նախարարությունը Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարում է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։

«Ընդունելություն-մրցույթը նախատեսվում է Պարեկային ծառայության մայրաքաղաքի և բոլոր մարզերի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար։ Ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով սահմանված 368 տեղերի գերակշիռ մասը՝ 299 տեղ (տեղերի ընդհանուր թվի 81,25 տոկոսը), հատկացվել է իգական սեռի դիմորդների համար, մնացած տեղերը՝ արական սեռի ներկայացուցիչների համար։

ՆԳ նախարարության կողմից իրականացվել են լայնածավալ միջոցառումներ, որոնց շնորհիվ վերանայվել են որոշումներ, փոփոխվել են բժշկական որոշ սահմանափակումներ, հանրապետությունում մեկնարկել են իրազեկման արշավներ։

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), օգոստոսի 28-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել edupolice.am կայք՝ https://www.edupolice.am/…/patrolannouncement230823.html, կամ դիմել՝ ՆԳՆ կրթահամալիր՝ հեռ. +37410778033, կամ ՆԳՆ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ հեռ. +37411584971»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել