Քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմելու կարգը

Օտարերկրյա պետություններում գտնվող օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումը կարող են ներկայացնել այդ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ:

Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու դիմումը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին:

Նշված դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկն օտարերկրյա քաղաքացու դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դրանք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է լիազոր պետական մարմին:

Հայցողի վերաբերյալ իրավասու պետական մարմինների եզրակացություններն ստանալուց հետո լիազոր պետական մարմինը մեկամսյա ժամկետում հայցողի դիմումի և դրան առնչվող բոլոր փաստաթղթերի հիման վրա կազմում է առաջարկություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Առաջարկությունը կազմվում է դիմումի կապակցությամբ գործում առկա հանգամանքների շարադրման սկզբունքով` առանձին մատնանշելով դիմումը բավարարելու և մերժելու` օրենքով նախատեսված հիմքերը:

Դիմումի հիման վրա լիազոր պետական մարմինը կազմում է անձնական գործ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել