Խափանման հետևանքով դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պահարանային գազի կարգավորիչ կետի (ՊԳԿԿ) աշխատանքի խափանման պատճառով օգոստոսի 13-ին ժամը 07:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի թիվ 54, 56, 58, 60, 60ա, 62 բազմաբնակարան շենքերի, Արտաշիսյան 2-րդ նրբանցքի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել