Սևանի Շորժա հանրային լողափի տարածքում քաղաքացու դի է դուրս բերվել ջրից

Oգոստոսի 6-ին, ժամը 23:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի Շորժա հանրային լողափում քաղաքացու անձնական իրերն են գտել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում և մոտակա լողափների տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Օգոստոսի 7-ին, ժամը 08։50-ին փրկարարները Շողակաթ համայնքին հարակից լողափից մոտ 15 մ հեռավորության և մոտ 1․8 մ խորության վրա հայտնաբերել են Ս․ Մ․-ի (ծնված 1988 թ․) դին, դուրս բերել ափ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել