Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Երևան քաղաքում՝ oգոստոսի 5-ին կեսօրից հետո, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 6-ին, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 5-9-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` oգոստոսի 5-ի ցերեկը, 6-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-6-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 5-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել