Արցախի ՊՆ-ն՝ օդանավերի GPS տեղորոշման համակարգերը ճնշելու մասին

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել է, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգության համար:

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երևույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել