Անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելը պարտադիր է քրեական դատավարությանը մասնակցող բոլոր մարմինների և անձանց համար:
Դատարանը թույլատրում է անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակում: Նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառվում են միայն այն դեպքում, երբ այդպիսի որոշման անհրաժեշտությունը հիմնավորված է պատշաճ իրավական ընթացակարգով:
Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, պահվի ստորացուցիչ պայմաններում:
Անձին չի կարելի հարկադրել մասնակցելու իր արժանապատվությունը նվաստացնող դատավարական գործողությունների:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իր իրավունքները և ազատությունները: