Ինչպես արդեն հայտնել ենք՝ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները վաղ առավոտյան մարզից ժամանել են Երևան և Նիկոլ Փաշինյանի աշխատավայրի մոտ՝ Բաղրամյան 26-ում, հերթական բողոքի ակցիա են իրականացնում:
Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում փողոցը փակած ծնողների մոտ հերթապաhություն են իրականցնում նաև ոստիկանները։ Այդ ընթացքում Mercedes-Maybach մակնիշի մեքենան վրաերթի ենթարկեց պարեկային ծառայողներից մեկին։ Այնուհետև վարորդը դուրս եկավ մեքենայից և սկսեց վիճել ակցիայի մասնակիցների հետ։
Պարեկը դժվարությամբ, բայց մյուս ոստիկանների օգնությամբ կարողացավ ոտքի կանգնել։ Շտապօգնություն է կանչվել։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/07/363497854_184193101167905_6157002002395150661_n.png)