«Աղբահանության աշխատակիցները դրսևորել են անպատասխանատու վարքագիծ»․ պետք է ծառայողական քննություն իրականացվի

Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում աղբահանության խնդիրն այլևս ծայրահեղ չէ։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 24-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նշվեց, որ աշխատանքները կազմակերպվել են 24/7 գրաֆիկով, գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 495 աշխատակից, 31 աղբատար, 4 փոշեկուլ, 22 ջրցան մեքենա:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց սկսել ծառայողական քննություն՝ պատճառները հիմնային հասկանալու և խնդրին հիմնարար լուծումներ տալու նպատակով:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ընդգծեց ծառայողական քննության անհրաժեշտությունը․ «Պարոն Ավինյան, կխնդրեի ձեր հանձնարարականը՝ արմատապես վերանայելու այս անձնակազմը, այնտեղ բերվեն մասնագիտական լուրջ հմտություն, փորձ, կարողություն ունեցող մարդիկ, որ կարողանան տեխնիկային հետևել ամենօրյա ռեժիմով և մասնագիտորեն ճիշտ գնահատել մեքենայի տեխնիկական վիճակը։ Տպավորությունս չեմ թաքցնում, ձեզ ներկայացրել եմ, այնտեղ կա երեք սերունդների ինչ-որ հավաքած մասնագետների խումբ, որոնք ուղղակի որոշ դեպքերում դրսևորել են անպատասխանատու վարքագիծ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել