Մելիքգյուղ և Բաղանիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 20-ին` ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հուլիսի 20-ին, ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել