ԵՄ դիտորդները Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում ամեն օր մոտ 3800 կմ-ի վրա պարեկություն են իրականացնում

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության (EUMA) դիտորդներն ամեն օր Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում մոտ 3800 կմ-ի վրա տարբեր հանգույցներից (կենտրոններից) պարեկություն են իրականացնում: Այս մասին ասվում է առաքելության թվիթերյան միկրոբլոգում:

«Որպես ԵՄ քաղաքացիական անզեն առաքելություն՝ EUMA-ի մանդատն է՝ զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և միջադեպերից հետո հավաքել ստուգված տեղեկատվություն, ինչպես, օրինակ, այս ուրբաթ՝ Երասխում»,- գրված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել