Վթարային ջրանջատումներ՝ մինչև 8 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 15-ին

– ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 20-121 շենքերի, Քաջազնունու 1, 3, 4 շենքերի, Վրացյան փողոցի, Չարենցի 131-173 կենտերը, Նար Դոսի 120-150, Զավարյանի 86-181 հասցեների ջրամատակարարումը,

– ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 49/1 շենքի ջրամատակարարումը,

– ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի, Չարենցի 28, 33 շենքերի, Մյասնիկյան և Հանրապետության փողոցների ջրամատակարարումը,

– ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 49/2-49/9, 51/1 կենտերի ջրամատակարարումը,

– ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի 16 շենքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել