Վթարային ջրանջատում՝ Երևանում ու երկու մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 12-ին

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռ. Մելիքյան, Սեբաստիա փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քասախ գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սևյան, Ս.Խանզադյան, Արզումանյան փողոցների, Ավանգարդի 1, 2 թաղամասերի, Մ.Սարյանի 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը,

-ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սևոստոպոլյան փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի 21,21/1 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել