Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում՝ մինչև 12 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 7-ին

-ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի Ա.Արմենակյան փողոցի, Նորքի Այգիների ջրամատակարարումը,

-ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Արզնի գյուղի, Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս գյուղի Այգ. Ընկերության, Այգ. տարածք 20 զանգ., 3, 4, 9 թաղամասերի, Արզնի-5 այգեգործական ընկերության ջրամատակարարումը,

-ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին 37, 39, 41, 50, 52-56 շենքերի, Մաշտոցի պող. 27, 27/1 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ 1 թաղամասի, , 2 թաղամաս 1/13-1/14, 3/3 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել