Մի շարք բնակավայրերում կգործարկվեն շչակներ

Հուլիսի 6-ին` ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հուլիսի 6-ին` ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

Հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Արուճ համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

Հուլիսի 6-ին` ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

Հուլիսի 6-ին, ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել