Մինչև մեկ օր ջուր չի լինի՝ բազմաթիվ հասցեներում․ վթարային և պլանային ջրանջատումներ են

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 3-ին

-ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի, Երկաթուղայինների 1-9 փողոցների, Աճեմյանի 2 նրբանցքի, Գ.Նժդեհի 58 շենքի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյանի 1-15/3 շենքերի, Լեոյի 1-7 շենքերի, Իսրայելյանի 39 շենքի ջրամատակարարումը,

-ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Չոլաքյան, Վրթ.Փափազյան փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 15:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ 1 թաղամասի ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս այգեգործական զանգվածի և Արզնի գյուղի ջրամատակարարումը բարելավելու նպատակով՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, իրականացվում են ջրագծերի փոխարինման և ներքին ցանցի կառուցման աշխատանքներ: Կապված վերը նշված աշխատանքների փոխմիացումներն իրականացնելու հետ, ս.թ. հուլիսի 06-ին ժամը 10:00-ից մինչև հուիսի 07-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս այգեգործական զանգվածի, Արզնի գյուղի և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումն ամբողջությամբ։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել