Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի ներկայացուցիչները պարբերաբար բացակայում են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություններից։
Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պարոն Շավարշ Գրիգորյան, մենք այստեղ խրոնիկ բացականեր ունենք․ մասնավորապես՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը։ Ենթադրում եմ՝ իրենց մոտ ամեն ինչ լավ է և բոլոր գործերը շատ լավ արվում են, հանքերի հետ խնդիր չկա և ասելիք չունեն այս դահլիճում։ Հետևապես՝ ճշտենք գործընկերների հետ, եթե իրապես ամեն ինչ այդքան լավ է՝ իրենց այս ցուցակից առհասարակ ջնջենք, էլ թող չգան»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին։
Շավարշ Գրիգորյանը պատասխանեց՝ որ այսօր ևեթ կապ կհաստատի գործընկերների հետ։