Պաշտոնի նշանակումներ ու ազատում՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն նշանակումներ են կատարվել։

Հունիսի 8-ի որոշման համաձայն Ալբերտ Պողոսյանն ազատվել է  «Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պատոնակատարի պաշտոնից։

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ տնօրենի պաշտոնում է նշանակվել Համայան Բաբայանը։ Նրա հետ Աշխատանքային պայմանագիր է կնքվել 5 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականի հունիսի 8-ը։

Մեկ այլ որոշման համաձայն էլ՝ 5 տարի ժամկետով Շախմատի Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոցի տնօրեն է նշանակվել Նորայր Քալանթարյանը, որը զբաղեցնում էր մարզադպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել