Դոնի Ռոստովում ստեղծված իրավիճակի ֆոնին կրկին կտրուկ բարձրացել են Մոսկվա-Երևան թռիչքների տոմսերի գները։
Iravaban.net-ի դիտարկած մի քանի կայքերում, այսօր՝ հունիսի 24-ին և վաղը՝ հունիսի 25-ին, նախատեսված թռիչքների տոմսերի գները սկսվում են շուրջ 20․000 ռուբլուց, որը մոտավորապես համարժեք է 90.000 դրամին։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/06/Screenshot-2023-06-24-140517.jpg)
Հիշեցնենք, որ նման իրավիճակ էր ստեղծվել նաև նախորդ տարի՝ սեպտեմբերին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի վերաբերյալ հրամանագիր էր ստորագրել։ Այդ ժամանակ մեկ ուղղությամբ տոմսի գինը շուրջ 1 մլն դրամի էր հասել։